11.07.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 7-ի N 2145-Լ որոշման Հավելված 2-ի՝ Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների զարգացման 2024-2030 թվականների ռազմավարության գործողությունների պլանի 1-ին՝ ռազմավարական ուղղության «Մասնավոր նպատակ 1.2» կետի «Գործողություն 1»-ի պահանջի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մշակվել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վերաբերյալ հանրային կարծիքի պարբերաբար ուսումնասիրության և տվյալների հավաքագրման հարցաշար, որը հնարավորություն կտա ուսումնասիրել ֆիզիկական կուլտուրայի նկատմամբ բնակչության դիրքորոշումը:Խնդրում ենք անցնել հետևյալ հղումով ( https://forms.gle/Kru3Dui7AJELRZCz5 ...
Մանրամասն |
|
22.05.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
ՀՀ կառավարության 2025 թվականի մայիսի 15-ի N 591-Լ որոշմամբ փոփոխություն և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2025 թվականների ծրագրի մեջ (այսուհետ ծրագիր), որոնցով մասնավորապես նախատեսվում է կարկտապաշտպան համակարգերի ներդրման համար փոխհատուցում տրամադրել ՀՀ բոլոր բնակավայրերում։
|
|
22.05.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
ՀՀ կառավարության 2025 թվականի մայիսի 15-ի N 585-Լ որոշմամբ փոփոխություն և լրացում է կատարվել ՀՀ կառավարության 2022 թվականի հունվարի 27-ի N 105-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի մեջ (այսուհետ Ծրագիր)։ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԼԻԶԻՆԳԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ Ծրագրի հիմնական նպատակը գյուղատնտեսական հողատեսքերի արդյունավետ օգտագործման և ապրանքային արտադրության կազմակերպման նպաստավոր պայմանների ստեղծման համար գյուղատնտեսությունում տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ լիզինգային մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումն է։Ծրագրի շահառու կարող են լինել․ գյուղատնտեսական ...
Մանրամասն |
|
04.05.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Հարգելի՛ քաղաքացիներ, ՀՀ կառավարության 10 ապրիլի 2025 թվականի N 419-Լ որոշմամբ հաստատվել են «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության 2025-2028 թվականների ծրագիրը և Հայաստանի Հանրապետությունում 2025-2029 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը, իսկ ՀՀ կառավարության 27 մարտի 2025 թվականի N 356–Լ որոշմամբ հաստատվել է Բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագիրը (այսուհետ՝ Ծրագրեր)։ Ծրագրերի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով https://www.e-gov.am/gov-decrees/item/44371/, https://mineconomy.am/page/3288:
|
|
07.03.25
ԻՆՉՊԵՍ ՕԳՏՎԵԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԻՑ
|
Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու և եկամտային հարկ ունենալու դեպքում հաշվետու տարվա ընթացքում առողջապահության և/կամ կրթության գծով իրենց կողմից կատարված սոցիալական ծախսերի դիմաց կարող են օգտվել փոխհատուցման հնարավորությունից: Հաջորդիվ հարցուպատասխան ձևաչափով ներկայացվում է սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու ընթացակարգը և քայլերի հաջորդականությունը։ԿԱՐԵՎՈՐ ԷՀՀ ռեզիդենտ համարվելու համար ֆիզիկական անձը պետք է հարկային տարվա ընթացքում 183 օր և ավելի փաստացի գտնվի Հայաստանում կամ նրա կենսական շահերի կենտրոնը գտնվի Հայաստանում, մասնավորապես, ֆիզիկական անձի ընտանիքը, տունը կամ բնակարանը, մասնագիտական կամ այլ գործունեության ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 |