Այսօր: Կիրակի, 18 Մայիսի 2025թ.
Մեծաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 13-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՄՐԱԶ ՄԻՐՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մեծաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ, ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ կառավարության 2010թ.-ի հունվարի 14-ի N 16-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի պահանջներով և համայնքի ղեկավարի առաջարկությամբ՝ Մեծաձոր համայնքի ավագանին որոշում է.

1. Համաձայնություն տալ ՀՀ Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքի վարչական սահմաններում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության իրավունքով տրամադրելուն:

2. Վարձավճար սահմանել՝ հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 2016թ. սեպտեմբերի 22-ի N 898-Ն որոշմամբ հաստատված կադաստրային գները՝ համաձայն հավելվածի:

3. Համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմել հողաշինարարական գործ և ներկայացնել ՀՀ Արագածոտնի մարզպետին՝ համաձայնեցման:

4. ՀՀ Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքի վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայրերը և խոտհարքները կարճաժամկետ վարձակալության տրամադրելիս պայմանագրերը կնքել ՀՀ Կառավարության 2010 թ.-ի հոկտեմբերի 28-ի N 1477-Ն որոշմանը համապատասխան՝ մարզպետի դրական եզրակացության առկայության դեպքում:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (3)

ԱԲԱՍՅԱՆ ՍՈՒՏԱԼ
ՇԱՄՈՅԱՆ ԹՈՌՈՒՆ
ՇԱՄՈՅԱՆ ՀԵՐԻՔ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄՐԱԶ ՄԻՐՈՅԱՆ


Նախագիծ կազմող ՄՐԱԶ ՄԻՐՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, Մեծաձոր համայնք, գ.Մեծաձոր, 1-ին փողոց, տուն 10
(+374 94) 31-17-49
metsadzor.aragatsotn@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000299@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner