Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետով և 34-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով ՀՀ տարածքային կառավարման ն ենթակառուցվածքների նախարարի 01.11.2024թ. թիվ ԳՍ/15.4/35544-2024 գրությունը.
Որոշում եմ
Մեծաձոր համայնքի ղեկավարի 2022 թվականի փետրվարի 10-ի <<Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Մեծաձորի համայնքապետարանի 1.2-1 ծածկագրով աշխատակազմի քարտուղարի, 3.1-1, 3.1-2, 3.1-3 ծածկագրերով առաջատար մասնագետների պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին >> թիվ 7 որոշման հավելված 1-ում կատարել հետևյալ լրացումները.
1.Աշխատակազմի քարտուղարի պաշտոնի անձնագրի իրավունքները և պարտականությունները բաժնում ավելացնել՝ Կ կետ.
«Կրթության ոլորտի պետական լիազոր մարմին պաշտոնական հարցում կատարելու միջոցով իրականացնում է համայնքային ծառայության, համայնքային հայեցողական և համայնքային վարչական պաշտոնների հավակնող անձանց բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի իսկությունը ստուգելու գործառույթ»։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։