Հիմք ընդունելով Ալմաստ Ֆատոյանի 20.01.2025թ. հողամասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Մեծաձոր համայնքի Օթևան բնակավայրում գտնվող հողամասին /ծածկագիր՝ 02-025-0007-0005 / տալ 6 համարը, և հասցեն համարել` Մեծաձոր համայնք, Օթևան բնակավայր, 1-ին փողոց, 6:
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում: