Հիմք ընդունելով Մաջիտ Ամոյանի 08.04.2024թ. տնամերձ հողամասին, բնակելի տանը և օժանդակ շինություններին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Մեծաձոր համայնքի Մեծաձոր բնակավայրում գտնվող տնամերձ հողամասին /ծածկագիր՝ 02-013-0005-0003, 0,11 հա / տալ 4 համարը, և հասցեն համարել` Մեծաձոր համայնք, Մեծաձոր բնակավայր, 2-րդ փողոց, հողամաս 4:
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում: