Այսօր: Երկուշաբթի, 9 Հունիսի 2025թ.
Մեծաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 5
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Մեծաձոր ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Մեծաձոր, (+374 94) 31-17-49, metsadzor.aragatsotn@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

17 մայիսի 2024 թվականի N 5

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՕԹԵՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ 17.05.2024ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՅԱՑԱԾ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ

2024 թվականի մայիսի 5-ին Մեծաձոր համայնքում կայացավ հանրային բաց լսումներ և քննարկում, որը վարում էր համայնքի ղեկավար Մրազ Միրոյանը, արձանագրում էր աշխատակազմի քարտուղար Ն.  Գևորգյանը:

Ներկա էին նաև Մեծաձորի համայնքապետարանի աշխատակիցները, ավագանու անդամներ, Օթևան և Մեծաձոր բնակավայրերի բնակիչներ: Մասնակիցների ցուցակը ստորագրություններով կցվում է:

Քննարկվեցին

1. ՀՀ Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքի սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրային հայտը Օթևան բնակավայրի խմելաջրի սնուցող ցանցի հիմնանորոգման աշխատանքներ, որի ընդհանուր բյուջեն կացմում է 35,500,000 ՀՀ դրամ: Համայնքի ղեկավար Մրազ Միրոյանը ներկայացրեց, թե ծրագրի կատարման դեպքում ինչպիսի բարեփոխումներ են սպասվում բնակավայրում:

2. Ներկայացվեց նաև, որ << Մեծաձոր համայնքի Օթևան բնակավայրի խմելաջրի սնուցող ցանցի հիմնանորոգում>>  ծրագրի իրականացման համար համայնքային բյուջեի ներդրումը 2025 թ.-ի բյուջեից կազմելու է 7,100,000 դրամ:

3. Ներկայացվեց, որ ծրագիրը նախատեսված է նաև Մեծաձոր համայնքի 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանով և 2024-2027թթ միջնաժամկետ ծախսային ծրագրով: Ծրագիրը հանդիսանում է բնակավայրի ամենակարևոր և անհետաձգելի խնդիրներից մեկը, քանի որ մինչև  բնակավայր խմելաջուրը հասնում է մինչև 30-40 տոկոս կորուստով՝ խմելաջրի խողովակների հնամաշ լինելու պատճառով, քանի որ այն կառուցվել է նախորդ դարի 70-ական թվականներին և ժամանակի ընթացքում ենթարկվել է կորոզիայի և շարքից դուրս է եկել, ինչի արդյունքում հաճախակի վթարներ են տեղի ունենում: Ջրագծի հիմնանորոգումը կնպաստի համայնքի բնակչության կենցաղային կարիքների բարելավմանը: Նախատեսվում է անցկացնել 3600 մետր նոր պոլիէթիլենային  խողովակաշար: Հիմնանորոգման արդյունքում ջրից 100 տոկոսով կօգտվեն Օթևան բնակավայրի 65 տնտեսություններ:

Մեծաձոր համայնքի Օթևան բնակավայրում խմելաջրի սնուցող ցանցի  հիմնանորոգման աշխատանքները կնպաստի, որ բնակավայրից արտագաղթ չլինի, կնպաստի սանիտարահիգիենիկ պայմանների բարելավմանը և բնակչությունը զերծ կմնա տարատեսակ համաճարակային հիվանդություներից: Սնուցող ցանցի կառուցումը համապատասխանում է Մեծաձոր համայնքի զարգացման ռազմավարությանը, և դրա իրագործումը շոշափելի ազդեցություն կունենա միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով: Զգալիորեն կփոխվի բնակչության կյանքի որակը:

Ծրագրի իրականացումից հետո բնակավայրը կունենա անվտանգ ու հիգիենիկ խմելաջրի սնուցող ցանց, 24-ժամյա անընմեջ ջրամատակարարում:

Սուբվենցիոն ծրագրի ներկայացումից հետո ներկաներն իրենց հետաքրքրող հարցերն ու առաջարկություններն ուղղեցին համայնքի ղեկավարին: Քննարկման վերաբերյալ չեն ներկայացվել գրավոր առաջարկություններ և հարցադրումներ:

 

ՄԵԾԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                               ՄՐԱԶ ՄԻՐՈՅԱՆ

ԱՐՁԱՆԱԳՐՈՂ՝                                                         Ն. ԳԵՎՈՐԳՅԱՆ



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53000299@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner