Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
ՀՀ, Արագածոտնի մարզ, Մեծաձոր համայնք, գ.Մեծաձոր, 1-ին փողոց, տուն 10
էլ.փոստ՝ metsadzor.aragasotn@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ՀՈՒՆԻՍԻ 2024թվականի N 15-Ա

ՄԵԾԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՆԱԻՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՍԵՄԻՆԱՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՎՃԱՐ ՎՃԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության  <<Աշխատանքային օրենսգրքի>> 209-րդ հոդվածով, <<Համայնքային ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով, Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ՝

Մեծաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Նաիրա Գևորգյանին 2024 թ. հունիսի 20-ից հունիսի 21-ը գործուղել քաղաք Երևան (ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նիստերի դահլիճ.Կառավարական տուն 3` 4-րդ հարկ) աղետի գոտու հետ կապված միջգերատեսչական աշխատանքներով պայմանավորված Քաղաքաշինական և տարածական պլանավորման ոլորտում կարողությունների զարգացման և շարունակական մասնագիտական կրթության կազմակերպման, տեղական համայնքներին տեխնիկական խորհրդատվության օժանդակության տրամադրում խորագրով նախատեսված երկօրյա դասընթացներին և վճարել գործուղման վճար:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ՄՐԱԶ ՄԻՐՈՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Մեծաձոր