04.05.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Հարգելի՛ քաղաքացիներ, ՀՀ կառավարության 10 ապրիլի 2025 թվականի N 419-Լ որոշմամբ հաստատվել են «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության 2025-2028 թվականների ծրագիրը և Հայաստանի Հանրապետությունում 2025-2029 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը, իսկ ՀՀ կառավարության 27 մարտի 2025 թվականի N 356–Լ որոշմամբ հաստատվել է Բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագիրը (այսուհետ՝ Ծրագրեր)։ Ծրագրերի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով https://www.e-gov.am/gov-decrees/item/44371/, https://mineconomy.am/page/3288:
|
|
07.03.25
ԻՆՉՊԵՍ ՕԳՏՎԵԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԻՑ
|
Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու և եկամտային հարկ ունենալու դեպքում հաշվետու տարվա ընթացքում առողջապահության և/կամ կրթության գծով իրենց կողմից կատարված սոցիալական ծախսերի դիմաց կարող են օգտվել փոխհատուցման հնարավորությունից: Հաջորդիվ հարցուպատասխան ձևաչափով ներկայացվում է սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու ընթացակարգը և քայլերի հաջորդականությունը։ԿԱՐԵՎՈՐ ԷՀՀ ռեզիդենտ համարվելու համար ֆիզիկական անձը պետք է հարկային տարվա ընթացքում 183 օր և ավելի փաստացի գտնվի Հայաստանում կամ նրա կենսական շահերի կենտրոնը գտնվի Հայաստանում, մասնավորապես, ֆիզիկական անձի ընտանիքը, տունը կամ բնակարանը, մասնագիտական կամ այլ գործունեության ...
Մանրամասն |
|
04.03.25
ԱՆՀՈՒՍԱԼԻ ՎԱՐԿԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ.
ՀԻՇԵՑՈՒՄ
|
«Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում դիմումներն ընդունվում են https://e-social.am/services հարթակում։»: Ծրագրից կարող են օգտվել Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերում և վարկային կազմակերպություններում վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, որոնց ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի: Պարտադիր պայման է ֆորմալ, այսինքն՝ գրանցված զբաղվածություն ունենալը։Աջակցությունը կլինի աշխատավարձից վարկի գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով և կուղղվի շահառուի անհուսալի վարկային պարտավորության մարմանը․ այն կտրամադրվի առավելագույնը ...
Մանրամասն |
|
02.02.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա իրականացվող ազդարարման համապետական արշավի շրջանակում՝ Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ իրականացվող << Հայաստան Բարեվարքություն>> ծրագրի շրջանակներում հայտարարված մրցույթի ընթացքում հաղթած <<Իրավաբանների հայկական ասոցացիա>> ՀԿ-ի կողմից և Արդարադատության նախարարության մասնակցությամբ իրականացվում է << Ազդարարի՛ր, Հայաստան>> ծրագիրը:Ծրագրի նպատակն է իրականացնել ազդարարման համակարգի հանրային իրազեկում, համակարգի վերաբերյալ հասարակության տարբեր խմբերի ընկալումների փոփոխմանն ուղղված միջոցառումներ, ազդարարման միասնական հարթակից օգտվելու թվային գիտելիքների բարձրացում:Ծրագրի շրջանակներում ...
Մանրամասն |
|
19.12.24
ԵՂԵ՛Ք ՏԵՂԵԿԱՑՎԱԾ
|
Տեղեկացնում ենք, որ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսը (Կոնգրես), 2014 թվականից իրականացվող «Երիտասարդացնելով քաղաքականությունը» նախաձեռնության շրջանակներում, դիմել է Կոնգրեսի 2025թ. երկու նստաշրջաններին՝ ԵԽ անդամ երկրներից երիտասարդ պատվիրակներ ներգրավելու համար: Վերոնշյալ նախաձեռնությունը հնարավորություն է ընձեռում ԵԽ աշխատանքով և տեղական իշխանությունների դերով հետաքրքրված երիտասարդ ակտիվիստներին, ուսանողներին՝ Կոնգրեսի երիտասարդ պատվիրակի կարգավիճակով մասնակցել Կոնգրեսի աշխատանքներին, հայտնել տեսակետներ, մշակել փաստաթղթեր, ինչպես նաև և օրակարգային հարցերի շուրջ մտքեր փոխանակել Կոնգրեսի անդամների հետ։ ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 |