Այսօր: Հինգշաբթի, 1 Դեկտեմբերի 2022թ.
Մեծաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2022,Նոյեմբեր 28 - Դեկտեմբեր 26

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
17.05.22 Փոխվարչապետ Մաթևոսյանը Կոտայքի մարզ կատարած այցի ընթացքում հանդիպել է խոշորացված համայնքների ղեկավարներին և ֆերմերներին
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ապրիլի 30-ին աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր։Փոխվարչապետին ուղեկցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը, Գառնի համայնքի ղեկավար Տիգրան Պողոսյանը, այլք։Առաջին կանգառի ընթացքում փոխվարչապետը մասնակցել է համապետական շաբաթօրյակին, այնուհետև այցելել «Գառնի Գարդեն» ՍՊ ընկերության նորատունկ այգի, ծանոթացել իրականացված և իրականացվելիք ներդրումային ծրագրերին՝ ուղղված նուշի (70հա), պիստակի (10 հա) ... Մանրամասն
17.05.22 Երևանում կայացել է Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստը
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԻԻՀ էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի համանախագահությամբ Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստը:Միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:Նիստի ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է.«Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի իրանական կողմի նախագահ, մեծարգո՛ պարոն Մեհրաբիան,Հարգելի՛ գործընկերներ,Տիկնա՛յք և պարոնա՛յք,Նախևառաջ, ցանկանում եմ ողջունել ձեզ Հայաստանում։ Ուրախությամբ պետք է փաստենք, որ օբյեկտիվ պատճառներով պայմանավորված որոշակի դադարից հետո այսօր Երևանում գումարվում է ... Մանրամասն
17.05.22 ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի շնորհավորական ուղերձը՝ Ընտանիքի միջազգային օրվա առիթով
 Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ ամենաջերմ ու բարի տոնի՝ Ընտանիքի միջազգային օրվա առիթով։ Ամուր ընտանիքը ամուր պետության և առողջ հասարակության հիմքն է։Ընտանիքն է այն տուն կանչող ու հոգատարությամբ պատված միջավայրը, որտեղ, անկախ մեր մասնագիտությունից ու պաշտոնից, հասարակական դիրքից, մենք մեզ լիարժեք մարդ ենք զգում։Վերահաստատելով այն, որ ընտանիքը պետության և հասարակության կարևոր օղակներից է՝ հավաստիացնում եմ, որ ընտանիքի ստեղծմանը, պահպանությանն ու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը մշտապես պետության հոգածության ներքո են։Սիրելի՛ հայրենակիցներ, այս գեղեցիկ առիթով ուզում եմ հորդորել՝ ամուր պահեք ձեր ընտանիքները, աչալրջորեն և պատասխանատվությամբ վերաբերվեք ընտանիքի ինստիտուտին, ... Մանրամասն
17.05.22 Արագածոտնի պատվիրակությունը՝ «Տարածաշրջանների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացումը ԵԱՏՄ-ում» համաժողովում
Մայիսի 11-13-ը, Կապանում տեղի է ունեցել «Տարածաշրջանների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացումը ԵԱՏՄ-ում» խորագրով տարածաշրջանային աշխատանքային քննարկում-համաժողովը։ Մասնակցել են ՀՀ մարզերի և ԵԱՏՄ երկրներից ժամանած պատվիրակություններ։ Արագածոտնի մարզը ներկայացրել են փոխմարզպետ Հարություն Գուլյանը և մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Գագիկ Պողոսյանը։Արագածոտնի ներկայացուցիչները համաժողովում խոսել են մարզի ներուժի, ներդրումային գրավչության, տնտեսության զարգացող ճյուղերի, ԵԱՏՄ երկրների հետ առկա համագործակցության և այն ընդլայնելու հնարավորությունների մասին։Աշխատանքային քննարկման առանցքային թեմաներն են եղել ԵԱՏՄ երկրների միջմարզային համագործակցությունը ... Մանրամասն
17.05.22 Արագածոտնի մարզպետարանում կայացած միջոցառումը՝ ընտանիքի կարևորության, սիրո և ջերմության մասին էր
Մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի նախաձեռնությամբ մայիսի 16-ին կայացավ Ընտանիքի միջազգային օրվան նվիրված միջոցառում, որի հատուկ հյուրերն էին Արագածոտնի բազմազավակ, խնամատար և շահառու ընտանիքները։ Ներկա էին փոխմարզպետ Էդգար Փարվանյանը, գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը, մարզպետի խորհրդականներ Արմեն Գրիգորյանը, Ռազմիկ Թադևոսյանը, օգնականները, ստորաբաժանման ղեկավարներ ու աշխատակիցներ։Բացման խոսքով հանդես եկավ ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լուիզա Ղարիբյանը՝ խոսելով ընտանիքի ինստիտուտի կարևորության, երեխաների դաստիարակության համար նպաստավոր միջավայր ձևավորելու մասին։«Բոլորս պետք է հոգանք, որ երեխան մեծանա ընտանիքում, ... Մանրամասն
1


Բոլորը
Ավագանու նիստ
Տեսանյութ
Մարդու տեղը
Մարդու տեղը
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 206
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner