Հարգելի՛ Մեծաձոր համայնքի բնակիչներ,
2024 թվականի փետրվարի 29-ին ժամը 14:00-ին <<Գոլդեն ստոուն>> ՍՊԸ-ի դիմումի համաձայն՝ Օթևան բնակավայրի փողոց 5, տուն 4 հասցեում/ ժամանակավոր, քանի որ վագոն-տնակը փակ է/ տեղի կունենա հանրային լսումներ, քննարկումներ/3-րդ քննարկում/՝<<ԳՈԼԴԵՆ ՍՏՈՈՒՆ>> ՍՊԸ- ի Արագածոտնի մարզի Օթևանի տուֆերի հանքավայրի Հյուսիսային տեղամասի օգտակար հանածոների արդյունահանման թույլտվություն ստանալու նպատակով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ: Լիազոր մարմին դիմելու և հետագա իրավական ընթացքը ճիշտ կազմակերպելու համար ցանկալի է հանրության մասնակցությունը հանրային լսումներին:
Համայնքի, հանրության շահագրգիռ մարմինների մասնակցությունը հանրային քննարկումներին ազատ է:
ՄԵԾԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄՐԱԶ ՄԻՐՈՅԱՆ