Հիմք ընդունելով քաղաքացի <<Գոլդեն Ստոուն>> ՍՊԸ-ի տնօրեն Արարատ Մխիթարյանի և <<Մեգա Ստոուն>> ՍՊԸ-ի տնօրեն Անդրանիկ Վարդանյանի 28.03.2025 թվականի գյուղատնտեսական նշանակության հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին դիմումները և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով, Մեծաձոր համայնքի ավագանին որոշեց. 1. Հավանություն տալ ՀՀ Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքի Օթևան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության
02-025-0101-0108-ից՝ 0,87738 հա արոտ
02-025-0102-0103-ից՝ 3,12261 հա արոտ
02-025-0101-0109-ից՝ 2,2480 հա արոտ
02-025-0101-0122-ից՝ 0,90553 հա արոտ
02-025-0101-0126-ից՝ 0,12554 հա արոտ
02-025-0102-0102-ից՝ 0,07916 հա արոտ
02-025-0102-0001-ից՝ 0,1631 հա արոտ
02-025-0101-0111-ից՝ 0,43792 հա արոտ
հողերի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի՝ ընդերքի օգտագործման համար տրամադրված հողերի գործառնական նշանակության՝ <<Գոլդեն Ստոուն>> ՍՊԸ-ի լեռհատկացման իրավունքի համապատասխան:
2. Հավանության տալ ՀՀ Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքի Օթևան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության
02-025-0102-0101-ից՝ 4,503282 հա արոտ
02-025-0102-0001-ից՝ 0,9234 հա արոտ
հողերի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի՝ ընդերքի օգտագործման համար տրամադրված հողերի գործառնական նշանակության՝ <<Մեգա Ստոուն>> ՍՊԸ-ի լեռհատկացման իրավունքի համապատասխան:
3. Համայնքի ղեկավարին՝ ՀՀ Արագածոտնի մարզպետի համաձայնեցմանը ներկայացնել հողաշինարարական գործերը: |