ՀՀ կառավարության 2025 թվականի մայիսի 15-ի N 591-Լ որոշմամբ փոփոխություն և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2025 թվականների ծրագրի մեջ (այսուհետ ծրագիր), որոնցով մասնավորապես նախատեսվում է կարկտապաշտպան համակարգերի ներդրման համար փոխհատուցում տրամադրել ՀՀ բոլոր բնակավայրերում։