Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասով և 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետով՝ հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեծաձոր համայնքի ավագանին
որոշում է
1. Սեփականության իրավունքով 45000/քառասունհինգ հազար/ ՀՀ դրամ արժեքով ձեռբերված MIKROTIK HEX-S (RB760IGS) ՄՈԴԵԼԻ ԵՐԹՈՒՂԻՉ ՍԱՐՔԸ ճանաչել որպես համայնքային սեփականության գույք:
2. Հաստատել Մեծաձոր համայնքի 2024 թվականի սեփականության գույքագրման փաստաթղթերը՝ համաձայն հավելվածի:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |